Մատչելիության հղումներ

Բողոք ակցիա Մոսկվայում` ի պաշտպանություն Pussy Riot-ի


Մոսկվայում այսօր Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցու մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել` ի պաշտպանություն փանք ռոք Pussy Riot խմբի ձերբակալված երեք անդամների:

Ակցիայի ընթացքում բախում է տեղի ունեցել եկեղեցու անվտանգություն աշխատակիցների հետ, մի քանի լրագրող է տուժել, մեկի տեսախցիկն է կոտրվել: Կան բերման ենթարկվածներ:

Pussy Riot խմբի անդամները, հիշեցնենք, մեղադրվում են խուլիգանության մեջ: Նրանց դատում են իրենց հեղինակած «Մարիամ Աստվածածին, վռնդիր Պուտինին» երգը Քրիստոս Ամենափրկիչ տաճարում կատարելու համար, եւ նրանց սպառնում է մինչեւ երեք տարվա ազատազրկում:

Դատավճիռը կհրապարակվի օգոստոսի 17-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG