Մատչելիության հղումներ

Խոշոր պայթյուն Դամասկոսում, կա երեք վիրավոր


Այսօր Դամասկոսի կենտրոնում խոշոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով, ըստ պետական հեռուստաընկերության, երեք մարդ է վիրավորվել: Պայթյունը տեղի է ունեցել այն հյուրանոցի մոտակայքում, որտեղ սովորաբար հյուրընկալվում են ՄԱԿ-ի դիտորդները:

Համաձայն Դուբայում տեղակայված «Ալ-Արաբիա» հեռուստաընկերության եւ AFP գործակալության, Սիրիական ազատ բանակը իր վրա է վերցրել պայթյունի պատասխանատվությունը: Սիրիայի ընդդիմադիր ակտիվիստները միաժամանակ հայտարարում են Դամասկոսի տարբեր շրջաններում տեղի ունեցած մի քանի պայթյունների մասին:

Սաուդյան Արաբիայում այսօր կավարտվի Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը, որում ակնկալվում է, որ Սիրիային կզրկեն կազմակերպության անդամությունից: Փորձագետները նկատում են, որ դա կարող է հանգեցնել Սիրիայի մեծամասշտաբ միջազգային մեկուսացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG