Անկարան կարող է Սիրիայի տարածքում սեփական ուժերով «անվտանգության գոտիներ» ստեղծել՝ կանխելու համար մարդասիրական ճգնաժամի հետագա ծավալումը։ Այս մասին Zaman օրաթերթի թղթակցին է հայտնել Անկարայի դիվանագիտական բարձրաստիճան աղբյուրներից մեկը, որը չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը:
Թուրք դիվանագետի խոսքով, Միացյալ Նահանգները` Թուրքիայի եւ մի շարք այլ պետությունների հետ համատեղ փորձելու են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մի այնպիսի բանաձեւ հաստատել, որը հնարավորություն կտա Սիրիայի տարածքում «անվտանգության անկլավներ» ստեղծել, ինչպես նաեւ սահմանել հատուկ գոտիներ, որոնցում սիրիական կառավարական զորքերի մուտքն ու օդուժի թռիչքները արգելված կլինեն: Եթե ՄԱԿ-ում այդ բանաձեւը չհաստատվի, ինչի հավանականությունը բավական մեծ է, հաշվի առնելով Ռուսաստանի եւ Չինաստանի մոտեցումները, ապա, ըստ թուրքական պարբերականի, Անկարան կարող է ինքնուրույն գործողությունների դիմել:
«Երբ հարյուր հազարավոր փախստականներ անցնեն մեր սահմանը դա լուրջ ռիսկ կլինի հենց Թուրքիայի ազգային անվտանգութւյան համար», - նշել է դիվանագետը:
Ուշագրավ է, որ Zaman-ի այս տեղեկությունը հրապարակվեց մեկ օր անց այն բանից երբ Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ պայմանավորվեցին Բաշար Ասադի վարչակազմի դեմ համատեղ գործողությունների դիմել:
«Այսօր մենք հանդիպեցինք` քննարկելու, թե ինչ կարող են անել ԱՄՆ-ը եւ Թուրքիան, ինչպես նաեւ մեր միջազգային գործընկերներն ու բարեկամները Սիրիայից դուրս եւ Սիրիայի ներսում` ահագնացող մարդասիրական ու քաղաքական այս ճգնաժամը հաղթահարելու համար», - Ստամբուլում կայացած բանակցությունների ավարտին հայտարարում էր պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նրա խոսքով, առաջիկայում Անկարայի եւ Վաշինգոտնի համագործակցությունը որակական նոր մակարդակի է հասնելու:
«Այժմ մենք պետք է խորամուխ լինենք երկկողմ օպերատիվ պլանավորման մանրամասների մեջ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարությունն ու ԱՄՆ պետդեպարտամենտը համագործացությանն ուղված ջանքերի մեծ մասն իհարկե համակարգում են, սակայն այժմ լուրջ պատասխանատվություն եւ դերակատարություն պետք է ստանձնեն մեր երկու երկրների անվտանգության ծառայություններն ու ռազմական շրջանակները: Այս նպատակով մենք պատրաստվում ենք հատուկ աշխատանքային խումբ ստեղծել», - հայտարարեց Քլինթոնը: