Մատչելիության հղումներ

Եգիպտոսի նախագահը պաշտոնանկ է արել զինված ուժերի երկու ազդեցիկ ղեկավարներին


Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսին պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Մոհամեդ Հուսեյն Թանթաուիին եւ գլխավոր շտաբի պետ Սամի Անանին․

Հայտարարելով, որ սա արվում է հանուն «ազգի բարօրության», Եգիպտոսի նախագահը ողջունել է երկրի զինված ուժերին՝ նշելով, որ այժմ նրանք պետք է կենտրոնանան «ազգը պաշտպանելու սուրբ առաքելության վրա»։

Այսպիսով նախադրյալներ են ստեղծվում Եգիպտոսում փաստացի գործող երկիշխանական համակարգը տապալելու եւ զինված ուժերին քաղաքականությունից հեռացնելու համար։

Պաշտպանության նախագահ Թանթաուին երկրի փաստացի ղեկավարն էր անցած տարի նախագահ Հոսնի Մուբարաքի հարկադրված հրաժարականից հետո։

Մուրսին, ով նախագահ ընտրվեց հունիսին, Մուսուլմանական եղբայրություն շարժման ներկայացուցիչ է։ Մուբարաքի անկումից ի վեր զինված ուժերի եւ Եղբայրության միջեւ հարաբերությունները լարված են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG