Մատչելիության հղումներ

Սիրիայի հարցում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի «ռազմավարական նպատակը նույնն է»


Սիրիայի հարցում Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի ռազմավարական նպատակը նույնն է` արագացնել բռնության վերջը եւ վերջ տալ Ասադի ռեժիմին։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այսօր Ստամբուլում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ հանդիպումից հետո։

Պաշտոնական Վաշինգտոնը եւ Անկարան քննարկում են Սիրիայի ապստամբներին օգնելու նպատակով թռիչքազերծ գոտիներ սահմանելու եւ այլ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը։

Քլինթոնը հայտարարել է, որ երկու երկրները ցանկանում են ընդլայնել օպերացիոն պլանավորումը` Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին տապալելու նպատակով պայքարող ապստամբներին օժանդակելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG