Մատչելիության հղումներ

Հայաստանի քրեական դատավարության օրենսգիրքը փոխվում է


Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստում հավանություն տվեց Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծին։

«Նկատի առնելով, որ 1998 թվականին ընդունված գործող օրենսգիրքը կիրառվում է ավելի քան տասը տարի, երբ երկրի հասարակական եւ քաղաքական կյանքում տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, կառավարությունն անխուսափելի է համարում քրեական գործերի քննության եւ լուծման հետ կապված հարաբերությունները կանոնակարգող հիմնական իրավական ակտի փոփոխությունները», - իր հաղորդագրությունում նշում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Նիստում հավանության արժանացած օրենսգրքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանության քրեադատավարական երաշխիքները, հավասարակշռել հանրային եւ մասնավոր շահերը, բարձրացնել դատարանի դերն ու նշանակությունը, քրեական դատավարությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին եւ այլն։

Վարչապետ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ համարեց, որ Գլխավոր դատախազությունը, Ոստիկանությունը եւ Կենտրոնական բանկը, մինչեւ օրենսգրքի նախագիծն Ազգային ժողով ներկայացնելը, մեկ անգամ եւս քննարկեն փաստաթղթի հայեցակարգային դրույթները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG