Մատչելիության հղումներ

Ադրբեջանի բանակում կրկին զինվոր է զոհվել


Իրեն ամրակցված զենքից կրակոցի հետեւանքով զոհվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զինծառայող Մուրադ Աղաքերիմլին։ Այդ մասին այսօր հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Փաստի կապակցությամբ քննություն է իրականացվում։

Հիմնական վարկածը զինվորի ինքնասպանությունն է։

Այս ամռանը հաճախացել են ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդումները երկրի զինված ուժերում մարտական գործողությունների հետ կապ չունեցող հանգամանքներում զինծառայողների մահվան, ինքնասպանության փաստերի մասին։ Վերջին ամսվա ընթացքում, մասնավորապես, գրանցվել է մոտ մեկ տասնյակ նման դեպք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG