Մատչելիության հղումներ

Իրանը շարունակում է աջակցել Սիրիայի իշխանություններին


Պաշտոնական Թեհրանը շարունակում է աջակցել Դամասկոսին եւ դիտարկում է Սիրիան որպես ընդհանուր թշնամիների հետ հակամարտության առանցքային դերակատարի։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին՝ Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպման ժամանակ:

Միաժամանակ, Իրանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` խնդրելով աջակցել շաբաթ օրը Սիրիայի ապստամբների կողմից գերեվարված իրանցիների խմբի ազատ արձակման հարցում:

Ըստ պաշտոնական Թեհրանի` 48 իրանցիները ուխտագնացներ են, մինչդեռ սիրիացի ապստամբները նրանց կասկածում են լրտեսության մեջ:

Սիրիացի ապստամբների խումբը, որը ստանձնել է իրանցիներին առեւանգելու պատասխանատվությունը, օրերս հայտարարել էր, որ պատանդներից երեքը սպանվել են սիրիական կառավարական զորքերի հետ փոխհրաձգության հետեւանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG