Մատչելիության հղումներ

Ալիեւը Լոնդոնում հանդիպել է Քեմերոնի հետ


Աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները ընդգծել են երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակը, նշել, որ Միացյալ Թագավորության եւ Ադրբեջանի միջեւ առկա է հաջող համագործակցություն մի շարք ոլորտներում, այդ թվում` էներգետիկ բնագավառում։

Քննարկվել են նաեւ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG