Մատչելիության հղումներ

Ադրբեջանի բանակում եւս երկու զինվոր է մահացել


Ադրբեջանի զինված ուժերում եւս երկու զինվոր է մահացել մարտական գործողությունների հետ կապ չունեցող հանգամանքներում։

APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Լենքորանում տեղակայված զորամասի 19-ամյա զինվոր Քամալ Ալիեւը մեկ շաբաթ առաջ վայր է ընկել ճաշարանի տանիքից, տեղափոխվել հոսպիտալ, որտեղ էլ մահացել է օգոստոսի 3-ին։

Ըստ նույն աղբյուրի` Նախիջեւանում տեղակայված զորամասի զինվոր Թայֆուր Բեյովն էլ հոսպիտալում մահացել է անոթային հիվանդությունից։

Այս ամռանը հաճախացել են ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդումները երկրի զինված ուժերում մարտական գործողությունների հետ կապ չունեցող հանգամանքներում զինծառայողների մահվան, ինքնասպանության փաստերի մասին։ Վերջին ամսվա ընթացքում, մասնավորապես, գրանցվել է մոտ մեկ տասնյակ նման դեպք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG