Մատչելիության հղումներ

Ադրբեջանի դեսպանը լքել է Սիրիան


Սիրիայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, Ադրբեջանի դեսպանը եւ դեսպանության աշխատակիցները լքել են այդ երկիրը։ Այդ մասին այսօր «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել են Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունից։

«Ներկայումս Ադրբեջանի քաղաքացիներ Սիրիայում չկան, եւ Բաքուն հուսով է, որ շուտով իրավիճակը երկրում կկարգավորվի, ու Ադրբեջանի դիվանագիտական առաքելությոնը կվերսկսի իր գործունեությունը», - ասել են ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG