Մատչելիության հղումներ

«Խոստովանություններ» իրանցի գիտնականների սպանության գործով


Իրանի պետական հեռուստաընկերությունը ցուցադրել է մեկ տասնյակ անձանց խոստովանությունները, ովքեր կասկածվում են 2010 թվականին միջուկային ոլորտի իրանցի հինգ գիտնականների սպանության համար:

Ցուցադրվել է նաեւ Իսրայելի Թել Ավիվ քաղաքից դուրս գտնվող ռազմական ճամբարը, որտեղ ենթադրաբար մարզվել են կասկածյալները:

Իրանը գիտնականների սպանությանը առնչություն ունենալու համար մեղադրում է Իսրայելի, Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայություններին:

Պաշտոնական Վաշինգտոնը եւ Լոնդոնը հերքում են իրենց առնչությունը գիտնականների սպանությանը, Թել Ավիվից արձագանք դեռեւս չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG