Մատչելիության հղումներ

Էքստրեմալ սպորտաձեւերի սիրահարները 10 օր Սեւանում


«Հայ էքստրիմ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, առաջին անգամ Հայաստանում անցկացվում է Էքստրեմալ սպորտաձեւերի փառատոն: Փառատոնի մեկնարկը օգոստոսի 1-ին էր, փակումը` օգոստոսի 10-ին:

Փառատոնի մասնակիցներից Լեոնիդ Սահակյանը մասնագիտությամբ ծրագրավորող է, պարապլանային սպորտով զբաղվում է 2 տարի: Նրա խոսքով, մեկ անգամ թռչելուց հետո դժվար է դադարեցնելը:

Հարություն Աճեմյանը պարապլանային ֆեդերացիայի ավագ մարզիչն է: Նա ի սկզբանե ցանկանում էր օդաչու դառնալ, բայց չի ստացվել, իր համար էլ կարեւոր չէր ինչպես կթռչէր, կարեւորը օդում լինելն էր. - «Պարապլանային սպորտով Հայաստանում զբաղվողներն ու հետաքրքրվողները շատ չեն, թեեւ նախորդ 10 տարիների ընթացքում շատ բան է փոխվել, քանի որ նախկինում պարապլանին մարդիկ պարաշուտ էին ասում»:

Փառատոնին մասնակցում էին նաեւ Առագաստանավային ֆեդերացիայի անդամները: Այս սպորտաձեւով հետաքրքրվողների քանակը շատ-շատ է, բայց առագաստանավային սպորտաձեւին տիրապետողների թիվը 400-ի է հասնում: Երիտասարդներին այս սպորտաձեւում ամենից շատ գրավում է ջուրը, քամին եւ սուր զգացողությունները:

«Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ, «Կիլիկիա» նավի նավապետ Կարեն Բասլայանը նշում է, որ Սեւանա լիճը, ի տարբերություն ծովի, մեծ ալիքներ չունի, սակայն ժամանակ առ ժամանակ լինում են ուժեղ քամիներ եւ նավի համար ոչ պակաս վտանգավոր փոթորիկներ: Արդեն մեկ տարի Սեւանում նավարկող «Կիլիկիա» նավը 2004-2006-ի ընթացքում, ճանապարհորդել է Եվրոպայի շուրջ, անցվելով ավելի քան 15.000 ծովային մղոն` մոտ 28.000 կիլոմետր:

Էքստրեմալ սպորտաձեւերի փառատոնին մասնակցում են շուրջ 3000 մարզիկներ, այդ թվում ջրասուզորդներ արտերկրից: Հայաստանի հատուկ փրկարարական ջոկատի ջրասուզական խմբի հրամանատար Արտակ Էլմասակյանի խոսքով, Սեւանի հատակը այս պահին բավարար ուսումնասիրված է:

please wait

No media source currently available

0:00 0:05:23 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG