Մատչելիության հղումներ

Հայաստանը հայտնվեց 43-րդ տեղում


Այսօր Լոնդոնում մրցասպարեզ դուրս կգա հայաստանցի միայն մեկ մարզիկ` հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Յուրի Պատրիկեեւը:

1 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ արդյունքով` մեդալների ընդհանուր հաշվարկային աղյուսակում Հայաստանը հայտնվել է 43-րդ տեղում:

30 ոսկե մեդալով աղյուսակը գլխավորում է Չինաստանի օլիմպիական թիմը, ապա Միացյալ Նահանգների մարզիկներն են` 28 ոսկե մեդալով, իսկ երրորդ հորիզոնականում Օլիմպիադան հյուրընկալող Մեծ Բրիտանիայի թիմն է, որի հաշվեկշռում 16 ոսկե մեդալ է:

Վրաստանը մեկ ոսկե մեդալով 35-րդ տեղում է, 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ նվաճած Ադրբեջանը աղյուսակում 41-րդն է։

Ամառային 30-րդ Օլիմպիական խաղերին մասնակցում է 204 երկիր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG