Մատչելիության հղումներ

Նախնական տվյալներով` Թալինի քաղաքապետ է ընտրվել Սարգիս Արամյանը


Կիրակի օրը կայացած արտահերթ ընտրություններում, նախնական տվյալներով, Թալինի քաղաքապետ է ընտրվել իշխող Հանրապետական կուսակցության թեկնածու Սարգիս Արամյանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց թիվ 15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Ասատրյանը:

Ըստ այդմ` Սարգիս Արամյանը ստացել է 1217 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Վազգեն Խաչատրյանը` 917, ինքնաառաջադրված թեկնածու, հանրապետական պատգամավոր Մնացական Մնացականյանի աջակցությունը վայելող Վորոշ Խաչատրյանը` 840: Ինքնաառաջադրված անկուսակցականներ` Գագիկ Կարապետյանի օգտին քվեարկել է 190, Էդվարդ Գրիգորյանի օգտին ` 28 ընտրող:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG