Մատչելիության հղումներ

Հայաստանը նվաճեց առաջին մեդալը Լոնդոնի Օլիմպիական խաղերում


Հայաստանը րոպեներ առաջ նվաճեց առաջին մեդալը Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերում։ Ծանրամարտի կանանց մրցումներում 75 կիլոգրամից բարձր քաշային կարգում Հռիփսիմե Խուրշուդյանը արժանացավ բրոնզե մեդալի՝ երկամարտում ցույց տալով 294 կիլոգրամ արդյունք։

Հայաստանցի ծանրորդուհին պոկում վարժությունում բարձրացրեց 128, հրում վարժությունում՝ 166 կիլոգրամ։

Տվյալ քաշային կարգում հաղթող դարձավ Չինաստանի ներկայացուցիչ Ժու Լուլուն՝ երկամարտում սահմանելով աշխարհի ռեկորդ՝ 333 կիլոգրամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG