Սիրիայի իրավիճակը շարունակում է մնալ միջազգային լրատվամիջոցների եւ մեր հանդեսի ուշադրության կենտրոնում: Հալեպը, որտեղ մեծ թիվ են կազմում սիրիահայերը, մնում է ապստամբների եւ կառավարական զորքերի բախումների կարեւորագույն թատերաբեմ: Այս համատեքստում, ԱՄՆ֊ի Կոնգրեսը հանդես է եկել սիրիահայերին աջակցելու նախաձեռնությամբ: Հանդեսում անդրադարձ կա նաեւ Լոնդոնում շարունակվող Օլիմպիական խաղերին․ մինչ Հայաստանում անհամբերությամբ սպասում են մեր օլիմպիականների հաջողություններին, հարեւան Ադրբեջանը հայտնվել է իսկական սպորտային սկանդալի կենտրոնում:
«Մոլորակ» հանդես․ աշխարհի անցուդարձը
![Սիրիա -- Պայթեցված տանկ Ազազ մզկիթի հարեւանությամբ, Հալեպ, 2-օգոստոսի, 2012թ․](https://gdb.rferl.org/b16484fe-e2d4-4227-b815-c587880f9e51_w250_r1_s.jpg)