Մատչելիության հղումներ

«Արմավիա»-ն իրականացրեց Հալեպի լրացուցիչ առաջին չվերթը


Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը այսօր ժամը 14:01 իրականացրել է Երեւան - Հալեպ - Երեւան լրացուցիչ առաջին չվերթը:

Հաղորդելով այդ մասին` ընկերության լրատվական ծառայությունը նշում է, որ Երեւանից Հալեպ օդանավը մեկնել է առանց ուղեւորների` պահանջարկի բացակայության պատճառով։ Նախատեսված է, որ ինքնաթիռը Հալեպից Երեւան` «Զվարթնոց» օդանավակայան կժամանի այսօր ժամը 18։25։

Չվերթը իրականացվում է 50-տեղանոց SAG-200 օդանավով, ուղեւորների թիվը ժամը 16։00-ի դրությամբ կազմել է 47 մարդ։

«Արմավիա»-ն ընդգծում է, որ չվերթը իրականացրել է` «հավատարիմ մնալով իր խոսքին` չնայած Երեւան - Հալեպ - Երեւան չվերթի անեկամտաբերությանը»։

Ազգային փոխադրողը հիշեցնում է նաեւ, որ առաջին լրացուցիչ չվերթը նախատեսված էր երեկ` Boeing 108-տեղանոց օդանավով, սակայն ուղեւորների բացակայության պատճառով չկայացավ, ինչից ելնելով էլ Boeing-ը այսօր փոխարինվել է SAG-200 օդանավով:

Օգոստոսի 1-ից Երեւան - Հալեպ - Երեւան ուղղությամբ լրացուցիչ չվերթ իրականացնելու մասին «Արմավիա»-ն հայտարարել էր հուլիսի 31-ի երեկոյան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG