Մատչելիության հղումներ

Քլինթոնը մտադիր է այցելել Հարավային Սուդան


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մտադիր է այցելել Հարավային Սուդան` աֆրիկյան երկրներ իր այցի շրջանակներում։

Այս ամիս Հարավային Սուդանը նշեց իր անկախության հռչակման առաջին տարեդարձը։

Ինչպես այլ պետություններ, այնպես էլ Միացյալ Նահանգները հանդես է գալիս պաշտոնական Ջուբայի եւ Խարթումի միջեւ հակամարտության արագ կարգավորման օգտին։

Քլինթոնի շրջագայությունը Աֆրիկայով կտեւի 11 օր։ Այդ ընթացքում Միացյալ Նահանգների պետքարտուղարը կլինի Սենեգալում, Ուգանդայում, Քենիայում, Մալավիում, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG