Մատչելիության հղումներ

Սիրիացի դիվանագետը Երեւանից մեկնել է Դուբայ


Հայաստանում Սիրիայի դեսպանության խորհրդական Մուհամադ Հոսամը այսօր աշխատանքի չի ներկայացել, եւ դեսպանատունն էլ չի կարողանում կապվել նրա հետ: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Երեւանում Սիրիայի դեսպանատնից` հավելելով, որ «Հոսամը համարվում է երկրորդ մարդը դեսպանությունում»:

Ավելի վաղ «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը տեղեկություն էր տարածել, ըստ որի` Հայաստանում Սիրիայի հյուպատոս Մուհամադ Հոսամը հայտարարել է Սիրիայի ընդդիմության կողմն անցնելու եւ նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունը լքելու մասին։

Հայաստանյան դիվանագիտական շրջանակներում հաստատել են «Ալ-Ջազիրա»-ի տեղեկությունը` ավելի ուշ փոխանցելով, որ սիրիացի դիվանագետը Երեւանից մեկնել է Դուբայ` Fly Dubai ավիաընկերության օդանավով։

Հոսամի հայտարարությանը կհետեւի նրան դիվանագիտական կարգավիճակից զրկելը:

Հայաստանում Սիրիայի դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը հետեւեց Բելառուսում, Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Իրաքում հավատարմագրված սիրիացի դիվանագետներին, որոնք ավելի վաղ էին հայտարարել ընդդիմությանը միանալու մասին:


Իրինա Հովհաննիսյան
Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG