Մատչելիության հղումներ

Ջերմաստիճանը գալիք երկու օրերի ընթացքում կնվազի, ապա նորից կբարձրանա


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ հուլիսի 28-ին, Հայաստանի հյուսիսային շրջաններում, 29-31-ին շրջանների զգալի մասում գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 29-30-ը կնվազի 4-6, օգոստոսի 1-ին՝ կբարձրանա 3-4 աստիճանով:

Երեւանում հուլիսի 28-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-31-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրև եւ ամպրոպ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG