Մատչելիության հղումներ

Սամվել Ղուկասյանը նշանակվել է ռազմական ոստիկանության պետ


Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով գնդապետ Սամվել Ղուկասյանը նշանակվել է պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ։

Հրամանագրով, որի տեքստը տեղադրված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, Ղուկասյանի զինվորական ծառայությունը երկարաձգվել է մինչեւ 2013 թվականի մայիսի 9-ը։

Այս տարվա ապրիլի սկզբին նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Սահակյանը ազատվել էր ռազմական ոստիկանության պետի պաշտոնից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG