Մատչելիության հղումներ

Շփման գծում ադրբեջանցի զինվոր է վիրավորվել


Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում` Ադրբեջանի Գեդաբեկի շրջանի ուղղությամբ, վիրավորվել է ադրբեջանական բանակի 19-ամյա զինվոր Էլմիր Միրզոեւը։

Ինչպես այսօր «Թրենդ» լրատվական գործակալությանը փոխանցել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, վիրավորված զինվորը տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է որպես բավարար։

Ադրբեջանական կողմը պնդում է, որ զինծառայողը վիրավորվել է հայկական զինված ուժերի կողմից հրադադարի խախտման հետեւանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG