Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի զինծառայողը հանձնվել է հայ դիրքապահներին


Այսօր ժամը 6։00-ի սահմաններում հայ - ադրբեջանական սահմանագծի հյուսիսարեւելյան հատվածում հատելով Հայաստանի պետական սահմանը` հայ դիրքապահներին է հանձնվել Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Ֆիրուզ Ֆարազովը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` սահմանախախտը ձերբակալվել է, կատարվում է հետաքննություն:

Ադրբեջանցի զինծառայողի գերության մեջ գտնվելու մասին տեղեկացվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակը:

1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը եւս հաղորդել է ադրբեջանցի զինծառայողի գերեվարման մասին` պնդելով, սակայն, որ նա մոլորվելու պատճառով է հայտնվել գերության մեջ։ Ըստ ադրբեջանական կողմի` զինծառայողի ազգանունը Ֆարաջով է։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG