Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը ընդունել է Ռուսաստանի ՆԳ նախարարին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ռուսաստանի ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Կոլոկոլցեւի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը եւ ձեւավորված ռազմավարական գործընկերությունը ամուր հիմք են բոլոր ոլորտներում եւ տարբեր մակարդակներում, այդ թվում՝ իրավապահ մարմինների միջեւ գործակցությունը զարգացնելու եւ խորացնելու համար:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարը եւ հանդիպմանը մասնակցող Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նախագահին ներկայացրել են երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ համագործակցության արդյունքներն ու հետագա ծրագրերը:

Երկուշաբթի օրը Երեւանում տեղի էր ունեցել Ռուսաստանի ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի ոստիկանության միավորված կոլեգիայի 13-րդ նիստը` Վլադիմիր Գասպարյանի եւ Վլադիմիր Կոլոկոլցեւի նախագահությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG