Մատչելիության հղումներ

Պետդումայի նախագահը այցելել է Ծիծեռնակաբերդ


Լուսանկարը` Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության
Լուսանկարը` Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Երեւանում գտնվող Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները այսօր Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, խոնարհումով ու լռությամբ հարգեցին մեկեւկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` բարձրաստիճան հյուրը եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, գրառում կատարել պատվո հյուրերի հուշամատյանում։

Պետդումայի նախագահը Հիշողության պուրակում տնկել է մշտադալար եղեւնի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG