Մատչելիության հղումներ

Մամեդյարովը այցելում է Հարավային Ամերիկա


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական այց է կատարում Հարավային Ամերիկայի երկրներ։ Նրա գլխավորած պատվիրակությունը լինելու է Կոլումբիայում, Պերուում, Արգենտինայում եւ Ուրուգվայում։

Մամեդյարովի այցի հիմնական նպատակն է նոր շուկաներ որոնել` ընդլայնելու համար տնտեսական հարաբերությունները։

Բուենոս Այրեսի Սան Մարտին պալատում հուլիսի 26-ին Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ընդունելու է Արգենտինայի արտգործնախարար Հեկտոր Տիմերմանը։

Արգենտինայի եւ Ուրուգվայի հայկական կառույցների պատասխանատուները, մամուլով եւ ուղղակի կապ հաստատելով իրենց երկրների կառավարությունների հետ, զգուշացրել են, որ Ադրբեջանը հակահայ եւ ռազմատենչ քաղաքականություն է վարում ամբողջ աշխարհում, ընդգծել են, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է խաղաղ կարգավորում ստանա` ինքնորոշման իրավունքի հիման վրա, եւ հույս են հայտնել, որ այս այցելությունը որեւէ ազդեցություն կունենա այդ առումով։


Դիեգո Կարամանուկյան, Բուենոս Այրես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG