Մատչելիության հղումներ

Իրավապաշտպաններ. Սիրիայում զոհերի թիվը մոտենում է 20 հազարին


Սիրիայում քաղաքացիական որոշ անձինք պնդում են, որ մայրաքաղաք Դամասկոսի թաղամասերից մեկում, որտեղից դուրս են բերվել ապստամբները, կառավարական ուժերը սպանել են առնվազն 20 խաղաղ բնակչի, ովքեր կասկածվում էին ապստամբներին աջակցելու մեջ:

Ապստամբները Հալեպում որոշ շրջաններ իրենց վերահսկողության տակ են վերցրել:

Սիրիացի իրավապաշտպանների տվյալներով` 2011 թվականի մարտին երկրում սկիզբ առած բախումների հետեւանքով զոհվել է 19 հազար 106 մարդ, նրանց թվում գերակշռում են խաղաղ բնակիչները: Սպանվել են 13 հազար 296 խաղաղ բնակիչներ, անվտանգության ուժերի 4 հազար 861 ծառայողներ եւ ապստամբների կողմն անցած 949 զինվորներ:

ՄԱԿ-ը մայիսին հայտարարում էր առնվազն 10 հազար սպանվածների մասին, իսկ հունիսին Սիրիայի կառավարությունը պնդեց, թե զոհվել է 9 հազար 947 սիրիացի, այդ թվում` 3 հազար 211 խաղաղ բնակիչ ու 2 հազար 566 անվտանգության ծառայող:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG