Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը զինվորական խորհրդական է գործուղում Սիրիա


ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հայտարարել է, որ Սիրիա է գործուղում խաղաղարար գործողությունների գծով իր տեղակալ Էրվե Լադուին: Վերջինս` որպես ՄԱԿ-ի գերագույն ռազմական խորհրդական, պետք է գնահատի իրավիճակը եւ հանձնարարականներ տա Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելությանը:

Այսօր Թուրքիա են փախել սիրիական զինված ուժերի եւս երեք բրիգադային գեներալներ: Ընդհանուր առմամբ, արդեն դասալքել են նախագահ Ասադին հավատարիմ մնացած բանակի 24 գեներալներ:

Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը հասել է 43 հազարի:

Իրավապաշտպանների տվյալներով, այսօր երկրում զոհվել է առնվազն 20 մարդ, այդ թվում` 12 քաղաքացիական անձ: Նրանցից 7-ը զոհվել են մայրաքաղաք Դամասկոսում` հիմնականում դիպուկահարների կրակոցներից:

Շարունակվում են ապստամբների եւ կառավարական ուժերի բախումները Հալեպի որոշ թաղամասերում եւ արվարձաններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG