Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Նահապետ Գեւորգյանի (ՀՀԿ) որդին` չորեքշաբթի օրը ձերբակալված Արտակ Գեւորգյանը այսօր կալանավորվել է:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննչի միջնորդությունը, եւ Արտակ Գեւորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանավորումը:
Նահապետ Գեւորգյանի 30-ամյա որդին մեղադրվում է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ավտոմեքենային ապօրինաբար տիրանալու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու մեջ:
Արտակ Գեւորգյանը կասկածվում է երկու մեքենա առեւանգելու մեջ: Այն հոդվածները, որոնցով հարուցված է քրեական գործը, նախատեսում են 5-8 տարվա ազատազրկում:
Իրինա Հովհաննիսյան