Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը եւ ԱԺ նախագահը եւս շնորհավորել են Բակո Սահակյանին


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւս շնորհավորել են Բակո Սահակյանին` Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

«Արցախի ժողովուրդը եւս մեկ անգամ Ձեզ վստահեց իր ապագան, անվտանգության եւ կայունության ապահովումը, զարգացումն ու հզորացումը: Ձեր կյանքի ամբողջ ընթացքն անմնացորդ պայքար է հանուն Արցախի ազատագրման եւ անկախ պետականության հզորացման: Վստահ եմ, որ Դուք շարունակելու եք սկսածը հանուն Արցախի», - մասնավորապես ասված է վարչապետի շնորհավորական ուղերձում:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, շնորհավորելով Բակո Սահակյանին, վստահություն է հայտնել, որ վերընտրվելով պետության ղեկավարի պաշտոնում` Սահակյանը «կշարունակի ԼՂՀ-ի պետականության ամրապնդմանն ու առաջընթացին ուղղված քայլերի իրականացումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG