Մատչելիության հղումներ

Ադրբեջանի բանակի սպա է զոհվել


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր հայտարարել է, թե հայկական կողմից հրադադարի խախտման հետեւանքով ադրբեջանցի սպա է զոհվել:

«Ադրբեջանի բանակի ավագ լեյտենանտ Ջաֆար Ջաֆարովը սպանվել է հայկական կողմի դիպուկահարի կրակոցից, Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի մոտ», - նշված է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Տեղեկացնելով այս մասին` France Press լրատվական գործակալությունը նշում է, որ չնայած 1994 թվականին դադարեցվել է երկու երկրների միջեւ արյունալի հակամարտությունը, սակայն Լեռնային Ղարաբաղի ճակատային գծի ամբողջ երկայնքով հրադադարը հաճախակի խախտվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG