Մատչելիության հղումներ

ՀՊՃՀ-ում հիմնական մրցակցությունը եղել է ՏՏ ոլորտի 12 մասնագիտությունների համար


ՀՊՃՀ-ի ռեկտոր Արա Ավետիսյան
ՀՊՃՀ-ի ռեկտոր Արա Ավետիսյան
Հիմնական մրցակցությունը եղել է ՏՏ ոլորտի 12 մասնագիտությունների համար: Կիբերնետիկա, կոմպյուտերային համակարգեր եւ ինֆորմատիկա ֆակուլտետներում մեկ տեղի համար պայքարել են 3-7 դիմորդ: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը:

Ռեկտորը նաեւ նշեց, որ նոր ուսումնական տարին սկսելու են 3 նոր մասնագիտություններով:

Թափուր տեղեր բուհում եւս մնացել են: Ավետիսյանը նշեց, որ քիմիատեխնոլոգիական ֆակուլտետում կա 50 թափուր տեղ, լեռնաարդյունաբերության ֆակուլտետում` 55, մեխանիկայի եւ մեքենագիտության ֆակուլտետներում` 47 տեղ: Լրացուցիչ մրցույթին դիմորդների թիվը եւս մեծ չէ, ինչի հետեւանքով մեծ դժվարությամբ կձեւավորվեն առաջին կուրսեր:

«Գոհ եմ դիմորդների գիտելիքների մակարդակից: Երիտասարդների մեծամասնությունը բուհ է ընդունվել բարձր բալերով: Այն, որ առաջին, երկրորդ հայտերով համալսարան դիմողները շատ էին, նաեւ լավ գովազդի արդյունք էր: Մեր մասնագետներն այցելել են շրջաններ, ներկայացրել մասնագիտություններն ու աշխատաշուկայի պահանջները», - ասաց Ավետիսյանը:

Այն հարցին, թե արդյոք իրենք տեղյա՞կ են, թե շրջանավարտների քանի տոկոսն է ավարտելուց հետո աշխատանք գտնում, Ավետիսյանը պատասխանեց, որ արդեն 200 հոգի տարբեր ընկերություններից գրավոր առաջարկ են ստացել, սակայն ամբողջական պատկերը պարզ կլինի մի քանի ամսից:

Ճարտարագիտականի ռեկտորը նշեց, որ առջեւում են մագիստրատուրայի եւ հեռակա համակարգով ընդունելության քննությունները:

please wait

No media source currently available

0:00 0:03:11 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG