Մատչելիության հղումներ

Հայաստանը ԱՀՖ-ին է ներկայացրել ղարաբաղյան կարգավորման իր մոտեցումները


Հուլիսի 18-ին ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) լատվիական նախագահության հրավերով Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ելույթով հանդես է եկել ԱՀՖ լիագումար նիստում:

Արտգործնախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ, անդրադարձել է նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Հայաստանի պաշտպանության նախարարության միջեւ ընթացող համագործակցությանը եւ այդ շրջանակներում ՀՀ զինված ուժերում ժողովրդավարական կառավարման ամրապնդմանն ուղղված ծրագրերին:

Փոխնախարար Հովակիմյանը ընդգծել է, որ Հայաստանի մոտեցումները ԼՂ հիմնահարցի կարգավորման մասին համահունչ են Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների Լ’Աքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի եւ Լոս-Կաբոսի հայտարարություններին:

«ԵՄ ներկայացուցիչը աջակցություն հայտնեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, վերահաստատեց շփման գծում հնարավոր միջադեպերի ուսումնասիրման նպատակով մեխանիզմների իրագործման կարեւորությունը: ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության եւ Իռլանդիայի պատվիրակությունները վերահաստատեցին ԼՂ հիմնախնդրի` բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման վերաբերյալ իրենց ավանդական դիրքորոշումը», - ասված է արտգործնախարարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG