Մատչելիության հղումներ

Արկադի Սողոմոնյանը չընտրվելու դեպքում եւս քաղաքական պայքարը կշարունակի


Արկադի Սողոմոնյան
Արկադի Սողոմոնյան
Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածու Արկադի Սողոմոնյանն այսօր քվեարկելիս առավել քան երբեւէ հուզված էր. նախագահական ընտրությունների արդյունքներից բացի նա նաեւ թոռնիկի ծնունդին է սպասում, ով մի քանի ժամից լույս աշխարհ կգա:

Սողոմոնյանը հայտարարեց, որ չընտրվելու դեպքում եւս քաղաքական պայքարը շարունակելու է:

«Ես միշտ լինելու եմ պետականամետ գործիչ. ես չեմ ընդունում, որ մարդ ընտրություններում պարտվում է, միանգամից անցնում է ընդդիմության շարքերը, կամ երբ մարդուն պետական պաշտոն են տալիս, անցնում է դիմության կողմը: Կարծում եմ` այն հարցերի լուծման հարցում, որոնք սխալ են դրված երկրում, ես ընդդիմություն եմ լինում, իսկ բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում է մեր պետականության ամրապնդմանը, ես պաշտպանելու եմ», - Ստեփանակերտի ընտրատեղամասերից մեկում քվեարկելուց հետո հայտարարեց Սողոմոնյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG