Մատչելիության հղումներ

Վիտալի Բալասանյանը քվեարկել է «հանուն Ղարաբաղի ապագայի»


Վիտալի Բալասանյանը քվեարկում է Ղարաբաղի նախագահական ընտրություններում, Ասկերան, 19-ը հուլիսի, 2012թ.
Վիտալի Բալասանյանը քվեարկում է Ղարաբաղի նախագահական ընտրություններում, Ասկերան, 19-ը հուլիսի, 2012թ.
Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածու, Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար, Ազգային հերոս Վիտալի Բալասանյանը այսօր քվեարկեց Ասկերան քաղաքում, որտեղ բնակվում է: Նա ընտրության էր եկել տիկնոջ եւ հարսի հետ։

Բալասանյանը հայտարարեց, որ քվեարկել է «հանուն Ղարաբաղի ապագայի, հանուն մեր անկախության եւ մեր գերնպատակի՝ մեկ հայկական հանրապետության համար»:

«Համոզված եմ, որ բոլորս միասին կգտնենք մեր մեջ այն ուժը եւ կանենք ամենակարեւորը, որպեսզի Ղարաբաղի իմիջն ավելի բարձրանա, սկզբունքը՝ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ», - ասաց Ղարաբաղի նախագահի թեկնածուն։

Ամենահրատապ խնդիրը, որը պետք է ավարտին հասցնել, ըստ նրա` Ղարաբաղի անկախության եւ բանակցային գործընթացին մասնակցության հարցն է, այնուհետեւ` «սոցիալ-տնտեսական, տնտեսության մեջ աճի, նորամուծության եւ նոր տեխնոլոգիաների կիրառման»:

«Առաջին քայլը ընտրվելու դեպքում` նախ կհայտարարեմ, որ բոլորի նախագահն եմ, ընդհանրապես որեւէ հետապնդումներ չեն լինելու՝ թե՛ անկախ մարդկանց հայացքներից, թե՛ կուսակցական պատկանելիությունից», - ասաց Բալասանյանը։

«Իսկ չընտրվելու դեպքում՝ մեր պայքարը կշարունակվի, մենք արդեն մինիմում խնդիրները կատարել ենք այս պահի դրությամբ, եւ Ղարաբաղը նոր զարթոնք է ապրելու: Եվ, իհարկե, միանշանակ հայտարարելու եմ ընդդիմության մասին», - վստահեցրեց Ղարաբաղի նախագահի թեկնածուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG