Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը ընդունել է Իրանի փոխնախագահին


Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Իրանի փոխնախագահ, բնապահպանական կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհին:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` զրուցակիցներն ընդգծել են, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխադարձ վստահության մթնոլորտում, եւ այսօր երկկողմ հարաբերությունների օրակարգում գտնվող խոշոր նախագծերի իրականացումը ժամանակի հրամայականն է, որը բխում է երկու պետությունների փոխադարձ շահերից:

Հանդիպման ժամանակ կարեւորվել է գործակցությունը Իրանի բնապահպանական կազմակերպության եւ Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջեւ՝ նկատի առնելով բնապահպանական խնդիրների բացահայտման, ուսումնասիրման եւ լուծման ուղղությամբ համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Բնապահպանական խնդիրների լուծումը, կողմերի համոզմամբ, կարեւոր է տարածաշրջանի բոլոր երկրների համար:

Հայաստանի նախագահը եւ Իրանի փոխնախագահը խոսել են Արաքս գետի ջրի օգտագործման եւ համատեղ մոնիտորինգի իրականացման, Հայաստանի եւ Իրանի սահմանամերձ տարածքում «Խաղաղության այգի» համատեղ պահպանվող տարածքի ստեղծման գաղափարի իրականացման եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG