Մատչելիության հղումներ

Շահառուներից ոմանք դժգոհ են շինարարության որակից


Լոռու մարզում Աղետի գոտու գյուղական բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու դառնալ ցանկացողները պետք է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնեն մինչեւ օգոստոսի 1-ը:

Ծրագիրն ավարտվում է 2012-ի դեկտեմբերին:

Լոռու մարզպետի խորհրդական Լեւոն Ասլանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հիշեցրեց, որ ծրագիրը սկսել է գործել 2009 թվականի կեսերից, իրականացվում է մարզի 33 համայնքներում, ունի 1722 շահառու, որոնցից 311-ի (ովքեր «մեկ սենյակի պահանջարկ» ունեն) խնդիրը կլուծվի ֆինանսական փոխհատուցման եղանակով:

Ասլանյանը ասաց, որ տարբեր պատճառներով մերժվել է շուրջ 200 դիմում. - «Չեն կարողացել ապացուցել երկրաշարժի ժամանակ տուն ունենալու փաստը, մեկ անգամ պետական աջակցության ծրագրից օգտված ընտանիքներ: Կան ընտանիքներ, որ վթարային շենքի մասնագիտական եզրակացությունը չի հաստատվում 4-րդ, 5-րդ, 2-րդ կամ 3-րդ կարգ են: Նրանք կլինեն հետագայում այլ ծրագրերով` ամրացման»:

Ասվածը, ըստ մարզպետի խորհրդականի, չի նշանակում, որ այդ մարդիկ դուրս կմնան հերթացուցակից. պարզապես նրանց բնակապահովման խնդիրը կլուծվի մեկ այլ ծրագրի շրջանակում:

Սպիտակի տարածաշրջանի 14 գյուղերում, օրինակ, այս ծրագրի շրջանակներում շահառուներին հանձնվել է 471 բնակելի տուն:

Արեւաշող գյուղում ծրագրի շահառուներից ոմանք դժգոհություն հայտնեցին շինարարության որակից: Սիրան Մելքոնյանը, ով դեռեւս ապրում է վագոն-տնակում, ասաց, թե իրեն հատկացվելիք տունը, որն այժմ կառուցվում է, նկուղային է. - «Այդտեղ ապրողը խոնավության մեջ չի կարող ապրել»:

please wait

No media source currently available

0:00 0:03:15 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG