Մատչելիության հղումներ

Ամերիկացի օրենսդիրները մեղադրում են HSBC-ին


Ամերիկացի օրենսդիրները HSBC բանկին մեղադրում են թմրադիլերներին եւ ահաբեկիչներին Միացյալ Նահանգների բանկեր միլիարդավոր դոլարներ փոխանցելու հնարավորություն տալու մեջ։

ԱՄՆ-ի Սենատի հետաքննիչ հանձնաժողովի հրապարակած նոր զեկույցում մատնանշված է HSBC-ում տիրող «համատարած» անփութությունը խարդախության եւ փողերի լվացման փաստերի կանխման հարցում։

Ըստ զեկույցի, մասնավորապես, բանկի Մեքսիկայի մասնաճյուղը միայն մեկ տարվա ընթացքում Միացյալ Նահանգներ է տեղափոխել 7 միլիարդ դոլար կանխիկ գումար, ինչը կասկածներ է հարուցում, որ բանկում լվացվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից գոյացած փողերը։

Նույն զեկույցի համաձայն` HSBC-ի Սաուդյան Արաբիայի եւ Բանգլադեշի մասնաճյուղերը, իրենց հերթին, առնչություն ունեն ահաբեկչության ֆինանսավորմանը։

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ` HSBC-ն իր հայտարարությունում խոստացել է վերացնել արձանագրված թերությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG