Մատչելիության հղումներ

Վախճանվել է երաժիշտ Ջոն Լորդը


«Ջոն Լորդն իր հետ տարավ երաժշտական որակ»
please wait

No media source currently available

0:00 0:03:59 0:00

«Ջոն Լորդն իր հետ տարավ երաժշտական որակ»

Առասպելական Deep Purple-ի համահիմնադիրը 71 տարեկան էր։

Լոնդոնում մահացել է բրիտանական եւ համաշխարհային ռոքի լավագույն խմբերից մեկի` առասպելական Deep Purple-ի համահիմնադիր, ստեղնահար եւ երգահան Ջոն Լորդը։

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` անցյալ տարվա օգոստոսին բժիշկները Լորդի մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ էին հայտնաբերել։

Վերջին ժամանակաշրջանում սիմֆոնիկ ժանրում աշխատող ստեղնահարը սահմանափակել էր համերգների թիվը եւ պարբերաբար բուժումներ էր ստանում։ Նա երկրպագուներին հավաստիացնում էր, որ լավատեսորեն է տրամադրված, անպայման կկազդուրվի եւ կվերսկսի ելույթները։

Ջոն Լորդը ծնվել է 1941 թվականի հունիսի 9-ին Անգլիայում` Լեչեսթր ավանում։

1968 թվականին Լորդը հարվածող Իեն Փայսի, երգիչ Ռոդ Էվանսի, կիթառահար Ռիչի Բլեքմորի եւ բաս-կիթառահար Նիք Սեմփերի հետ ստեղծել է Deep Purple-ը։ Հետագայում խմբին միացել են երգիչ Իեն Գիլանը եւ բաս-կիթառահար Ռոջեր Գլովերը։

Խումբը հեղինակել է 'Highway Star, Child in Time, Smoke on the Water, Lazy, Burn, Speed King, Fireball եւ շատ հայտնի այլ երգեր։

1970-ական թվականներին Deep Purple-ը դասվել Rolling Stones-ի, Led Zeppelin-ի եւ Black Sabbath-ի շարքը։ Խումբը վաճառել է ավելի քան 100 միլիոն սկավառակ։

1976 թվականին Լորդը հեռացել է խմբից, երկու տարի անց վերադարձել եւ վերջնականապես հեռացել է 2002-ին` ասելով, որ ցանկանում է կենտրոնանալ իր սոլո-աշխատանքի վրա, որի հիմքում ռոքի, ջազի եւ դասական արվեստի միաձուլումն է։

Այս տարվա հուլիսի սկզբին նա չեղյալ էր հայտարարել Գերմանիայում նախատեսված համերգը` հայտնելով, որ պետք է բուժման նոր կուրս անցնի։

Ջոն Լորդը 71 տարեկան էր։

Երաժիշտ Վահան Արծրունու խոսքով` երաժշտական մի սերնդի ենք հրաժեշտ տալիս:

«Նման մարդիկ երբ հեռանում եմ, ցավոք սրտի, տանում են նաեւ այն որակի մասին պատկերացումը, որը իրենք էին ներկայացնում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արծրունին` շարունակելով. - «Այն, ինչ իրենք արել էին 60-70-ականներին, այսօր 21-րդ դարում դարձել է ոչ թե տենդենց, այլ կերպ: Սա պարզապես հստակ տեսլական է, որ այդ երաժիշտը ուներ»:

please wait

No media source currently available

0:00 0:04:54 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG