Մատչելիության հղումներ

6 ամիսների ընթացքում թմրանյութերի հետ կապված հանցագործություների 575 դեպք է հայտնաբերվել


Ոստիկանությունը ամփոփ տեղեկատվություն է հրապարակել այս տարվա 6 ամիսների ընթացքում հանրապետությունում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի մասին տվյալները։

Ոստիկանության կայքէջում հրապարակված փաստաթղթի համաձայն, 2012 թվականի 6 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները, համագործակցելով շահագրգիռ գերատեսչությունների հետ, հայտնաբերել են թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների 575 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 871 դեպքի դիմաց: Գրանցվել է նաեւ վարչական իրավախախտումների 142 դեպք` նախորդ տարվա 6 ամիսներին հայտնաբերված 124 դեպքի դիմաց:

Նշված ժամանակահատվածում իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել եւ առգրավվել է 5 կգ 586 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, 18.8 գր հոգեմետ նյութ, 207.3 միլիլիտր պրեկուրսոր (քացախաթթվի անհիդրիդ, աղաթթու), 2011 թվականի 6 ամիսներին համապատասխանաբար՝ 13 կգ 42 գրամի, 26.7 գրամի և 668.4 միլիլիտր պրեկուրսորի դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG