Մատչելիության հղումներ

Երեւանում հանդիպեցին Նալբանդյանը եւ Վաշաձեն


Այսօր տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ աշխատանքային այցով Երեւան ժամանած Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հանդիպումը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Նալբանդյանը նշել է, որ փոխըմբռնման մթնոլորտում անցնող բարձր մակարդակի պարբերական շփումները կողմերի միջեւ հնարավորություն են ընձեռում հետեւելու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մտքեր փոխանակելու տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների շուրջ, նախանշելու երկկողմ համագործակցության նոր ուղիներ:

Վաշաձեն, իր հերթին, ընդգծել է, որ վերջին տարիներին հայ - վրացական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, ինչը թույլ է տալիս հնարավորինս արդյունավետ կերպով կյանքի կոչել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը եւ կարգավորել խնդիրները:

Նախարարները քննարկել են երկու երկրների միջեւ առկա իրավապայմանագրային դաշտի կատարելագործման, միջազգային կազմակերպություններում համագործակցության, էներգետիկ գործակցության ապահովման եւ հայ - վրացական պետական սահմանի սահմանազատման հարցերը:

Բանակցությունների օրակարգում էին վիրահայությանը հուզող խնդիրները եւ դրանց լուծմանը ուղղված ջանքերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG