Մատչելիության հղումներ

Մոսկվան մերժել է Սիրիայի վերաբերյալ Արեւմուտքի առաջարկած բանաձեւը


Ռուսաստանը երեկ մերժել է Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Ավտանգության խորհրդում Արեւմուտքի առաջարկած բանաձեւը:

Փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանն ասել է, որ Ռուսաստանը վետո կդնի, իրենց գնահատմամբ, անթույլատրելի փաստաթղթի վրա, եթե Անվտանգության խորհուրդը որոշի այն դնել քվեարկության:

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Նահանգները ներկայացրել են մի նախագիծ, համաձայն որի` 10 օր ժամանակ է տրվում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, որպեսզի նա իրականացնի ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի առաջարկած խաղաղության ծրագիրը, հակառակ դեպքում Ասադը կարող է կանգնել նոր խիստ պատժամիջոցների առջեւ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG