Մատչելիության հղումներ

Զուրաբիշվիլին սատարում է Իվանիշվիլիին


Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին, երեկ ժամանելով Թբիլիսի, հայտարարել է, որ աջակցում է «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին:

Զուրաբիշվիլին, ով պաշտոնավարել է Միխեիլ Սահակաշվիլիի օրոք 2004-2005 թվականներին, գլխավորում է «Վրաստանի ճանապարհ» շարժումը, սակայն երկրի ներքաղաքական կյանքում 2010 թվականի նոյեմբերից ակտիվություն չի ցուցաբերել:

Վրաստանի գործող կառավարությունը Զուրաբիշվիլին որակել է որպես երկրի «քաղցկեղ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG