Մատչելիության հղումներ

Համանախագահները հատել են շփման գիծը


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը եւ Ժակ Ֆորը, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը այսօր Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկման ժամանակ հատել են այն` հատուկ ականազերծված հատվածով։

Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, պլանային դիտարկումը անցկացվել է շփման գծի Ասկերանի ուղղությամբ` ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների կողմից։

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:

Մինսկի խմբի միջնորդները երեկ Բաքվում հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի ղեկավարության հետ, իսկ այսօր ժամանում են Ստեփանակերտ` հանդիպելու Ղարաբաղի ղեկավարներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG