Մատչելիության հղումներ

Հուշագիր Հայաստանի ոստիկանության եւ Իրանի ՆԳՆ-ի միջեւ


Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը երեկ ընդունել է Իրանի ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարին:

Հայաստանի ոստիկանության հաղորդագրության համաձայն` հանդիպման ժամանակ Վլադիմիր Գասպարյանը բարձր է գնահատել երկու երկրների ոստիկանական մարմինների համագործակցության մակարդակը, միեւնույն ժամանակ նշելով, որ անհրաժեշտ է է՛լ ավելի խորացնել եւ ընդգրկուն դարձնել գործընկերությունը: Նրա խոսքերով` դեռեւս մեծ անելիքներ կան թմրամիջոցների անօրինական շրջանառության կանխման, թմրամոլների բուժման, այս բնագավառում իրավապահների փորձի փոխանակման, տեղեկատվության փոխանակումն ակտիվացնելու եւ մի շարք այլ ոլորտներում:

Մոսթաֆա Մոհամադ Նաջարը նշել է, որ Իրանն ու Հայաստանը եղել եւ մնում են բարեկամական, եղբայրական երկրներ, ինչն արտահայտվում է նաեւ իրավապահ ոլորտում հաստատված գործակցության փորձով. դրական արդյունքներ են արձանագրվել, մասնավորապես, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, փորձի եւ տեղեկատվության փոխանակման ու մի շարք այլ ուղղություններով:

Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են Իրանի ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի ոստիկանության միջեւ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG