Մատչելիության հղումներ

Հայրապետյանը հարցաքննվել է որպես վկա


Գործարար, հանրապետական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը իր ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած դեպքերի գործով հարցաքննվել է որպես վկա։ Այդ մասին այսօր լրագրողներին հայտնեց նախաքննական մարմինը ներկայացնող` Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի վարչության պետ Արսեն Այվազյանը։

Նախաքննական մարմինը հավաստիացնում է, որ առայժմ որեւէ հիմք, որեւէ ապացույց չկա Հայրապետյանին գործում որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավելու մասին, քանի որ ինչպես տուժողները, այնպես էլ գործով անցնող վկաները նրա մասնակցության վերաբերյալ որեւէ փաստ, որեւէ տեղեկություն չեն հաղորդել։


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG