Մատչելիության հղումներ

Կրասնոդարում անսպասելի ջրհեղեղների պատճառով առնվազն 99 մարդ է զոհվել


Առնվազն 99 մարդ է զոհվել Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած անսպասելի ջրհեղեղների պատճառով։

Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան լրագրողներին տեղեկացրել է, որ բնական աղետի հետեւանքով կան նաեւ 91 վիրավորներ, նրանց շուրջ կեսը տեղափոխվել է հիվանդանոցներ։ Վիրավորների մեջ կա 14 անչափահաս։

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ Մոսկվայից աղետի գոտի են ուղարկվել փրկարարական ջոկատներ եւ մեկ ուղղաթիռ։

Զոհերի նման մեծ թիվը, ռուս պաշտոնյաների փոխանցմամբ, պայմանավորված է այն հանգամանքով, որ ջրհեղեղները սկսվել են, երբ մարդիկ դեռ քնած են եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG