Մատչելիության հղումներ

Անկարան եւ Փարիզը հաշտվեցին


Թուրքիան չեղյալ է համարել բոլոր պատժամիջոցները Ֆրանսիայի հանդեպ, ողջունել Ֆրանսիայի հետ ջերմ հարաբերությունների փուլի սկիզբը։ Ըստ Reuters լրատվական գործակալության` այս մասին հինգշաբթի օրը Փարիզում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, քանի որ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը Ֆրանսիայում ուժի մեջ չմտավ։

Փետրվարին Սահմանադրական խորհուրդը չեղյալ էր համարել խորհրդարանի երկու պալատներում ընդունված օրինագիծը` գտնելով, որ այն սահմանափակում է խոսքի ազատությունը։

Պաշտոնական Անկարան վերացրեց տնտեսական, քաղաքական եւ ռազմական բոլոր պատժամիջոցները, որ Ֆրանսիայի դեմ կիրառվել էին, երբ հունվարին Սենատը հավանություն էր տվել օրինագծին, որը խորհրդարանի ստորին պալատը` Ազգային ժողովը, ընդունել էր անցած դեկտեմբերին։

Ըստ Reuters-ի` համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը ասել է, թե օրինագիծը դժվար թե վերականգնվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG