Մատչելիության հղումներ

Պետությունը քաղծառայողներին հանգստի համար տրամադրում է 80 հազար դրամ


2011-ին կառավարության կողմից ընդունված սոցիալական փաթեթի շրջանակներում 120 հազար պետական աշխատողներ իրենց հանգիստը կազմակերպելու համար 132 հազարական դրամ կստանան:

132 հազարից 52 հազարը հատկացվում է պարտադիր բժշկական ապահովագրության համար: Այսինքն զուտ հանգստի համար հատկացվող գումարի չափը մեկ տարվա համար կազմում է 80 հազար դրամ:

Սոցիալական փաթեթից կարող են օգտվել միայն քաղծառայողները, պետական պաշտոններ զբաղեցնող անձանցից՝ կրթության, մշակույթի եւ սոցիալական պաշտպանության ոլորտների, պետական կազմակերպությունների վարչական եւ մասնագիտական պաշտոններ զբաղեցնողները: Փաթեթի գումարը հնարավոր է օգտագործել չորս ուղղությամբ՝ բժշկական պարտադիր ապահովագրություն, բնակարանի ձեռքբերման կամ նորոգման համար հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների վճարում, ուսման վարձավճարի մուծում եւ հանգստի կազմակերպում:

Սոցիալական փաթեթից օգտվողներն իրենց հանգիստը կարող են ակնցկացնել միայն Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում: Կառավարությունը այս որոշումը բացատրում է ներքին տուրիզմը զարգացնելու նպատակով:

Տուրիստական փաթեթներն արդեն ձեւավորված են, ցանկը տեղադրված է էկոնոմիկայի նախարարության կայքէջում. տաս տուրիստական գործակալություներ եւ շուրջ 100 հյուրանոցներ ու հանգստյան տներ:

Մեզ հետ զրույցում անցորդներն ասացին, որ պետության կողմից հատկացված 80 հազար դրամը բավարար չէ անգամ ոչ լիարժեք հանգստի համար, այն էլ Հայաստանում: Շատերն էլ կարծում են, որ թեկուզ հատկացվող գումարը շատ քիչ է, բայց եւ այդպես վատ օգնություն չէ:
please wait

No media source currently available

0:00 0:04:16 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG